Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Դանդաղ շտապեք

Դանդաղ շտապեք
12.09.2013 | 23:33

Ժամը 8-ին սկսված ՀՀԿ ԳՄ նիստը քննարկել է ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: Սպասվում էր, որ ԳՄ-ն կքննարկի գլխավոր դատախազի թեկնածուի հարցը` սեպտեմբերի 13-ին լրանում է Աղվան Հովսեփյանի լիազորությունների ժամկետը, նրան այսօր ընդունել և աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը նշանակում է, որ վաղը գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի աշխատանքային վերջին օրն է: Սակայն ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո սառը ջուր է լցրել լրագրողների հետաքրքրասիրության վրա` «Կուսակցությունը այն մարմինը չէ, որ որոշի, թե ով է լինելու երկրի գլխավոր դատախազը: Սպասեք հաջորդ քառօրյային, պարզ կդառնա»,-ասել է նա: Էդուարդ Շարմազանովը նաև հորդորել է լրագրողներին դանդաղ շտապել:
Արդեն սպառվել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունների ժամկետը, սակայն ՀՀԿ գործադիր մարմնի նիստում չի քննարկվել նաև Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի հարցը:

Դիտվել է՝ 2820

Մեկնաբանություններ